News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաղաքում ամեն քայլափոխի դրված են վիճակախաղերի ավտոմատներ, երեխան հազիվ թաթերի վրա կանգնում է, որ խաղադրույք կատարի: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա առաջարկեց, որ միայն խստացնել վերահսկողությունը, այլեւ գովազդների հանել խաղատներն ու վիճակախաղերը:

Օրինագծի հիմնական զեկուցող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը համաձայնեց այդ առաջարկին՝ ընդգծելով, որ հաջորդ քայլով պետք է կարգավորել գովազդի բովանդակությունն ու ժամերը, նաեւ մատուցման ձեւը. «Դրա մեջ չպետք է լինի գայթակղություն: Պետք է լինի նաեւ վիճակագրություն, թե քանի տոկոսն են պարտվել, քանիսը՝ շահել, որը կարող է մարդկանց հեռու պահել մոլորությունից»:

Հարակից զեկուցող, Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը տեղեկացրեց, որ այսօր Հայաստանում գործում է 5 վիճակախաղի կազմակերպիչ, 3 ինտերնետ շահումով կազմակերպիչ, եւ 4 խաղատուն: «Վիճակախաղի կազմակերպիչները մոտ 200 տոտալիզատորի կետեր ունեն, իսկ մեր տեսչության հաստիքների քանակը 9-ն է: Ամեն տարվա վերջ ներկայացվում է, թե հաջորդ տարի ում ենք ստուգելու»,-ասաց փոխնախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հիշյալ օրինագծով առաջարկվում է խստացնել տուգանքի չափը, եթե մինչեւ 21 տարեկան քաղաքացին այցելու է խաղատուն կամ մինչեւ 18 տարեկան քաղաքացին օգտվում է վիճակախաղերի ծառայություններից: Բացի այդ, առաջարկվում է վիճակախաղերի դեպքում եւս տարիքային շեմը 18-ից հասցնել 21-ի:

Ֆարմանյանն առաջարկում է լրագրողներին լուսանկարել խաղային ապարատների մոտ խաղադրույք անող անչափահասներին

«Ելք»-ն առաջարկում է խաղատուն այցելելու սահմանափակումներ մտցնել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ