News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավորների մի մասը աշխատում է նիստերում, մի մասը՝ հանձնաժողովներում, մի մասը՝ իրենց տարածքներում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ պատգամավորների 90 տոկոսը ներկան ստանում, գնում է, իսկ ինքը գործով է զբաղված:

«Ձեր համար մեծ է գայթակղությունը, որ ես մեկնաբանեմ Ծառուկյանի հարցապնդումը, բայց ես չեմ պատասխանի: Պարոն  Ծառուկյանը երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է, իրենք իրենց թիմով պետք է որոշեն՝ ինչպիսի օրակարգով առաջնորդվեն: Իմ խառնվելու, մեկնաբանելու կարիքը չկա»,-ասել է Շարմազանովը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ հայտարարել էր, թե պատգամավորների 90 տոկոսը գալիս ներկա է ստանում, մի ժամ հետո խորհրդարանը դատարկ է, իսկ Ծառուկյանը գործով է զբաղվում: «Ծառուկյանը միայն գործով է զբաղվում։ Ծառուկյանի միայն մեկ ամիս առաջ կատարած գործը, որ Եվրախորհրդարնից բերեց 70 պատգամավոր, 20-ին տարավ Ղարաբաղ, ոչ մի պատգամավոր այդպես արդյունավետ աշխատանք չի կատարել իր ամբողջ կյանքի ընթացքում: Մարդը պետք է արդյունավետ լինի, ոչ թե գա ներկա գրանցվի, գնա։ Հիմա որ եկա, ներկա ստացա, գնում եմ, դա արդյունավե՞տ է», - ասել էր Ծառուկյանը:

Պատգամավորների 90 տոկոսը ներկա ստանում գնում է, իսկ Ծառուկյանը գործով է զբաղվում. Գագիկ Ծառուկյան

Տպել
Ամենաշատ