News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում ծառայությունների մատուցման ոլորտում աճ է գրանցվել, սակայն ամենալուրջ աճը եղել է բուքմեյքերական ծառայություններինը: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Տեղեկացված եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ, տնտեսագետ Բաբկեն Պիպոյանը:

Փորձագետի խոսքով՝  հարց է ծագում, թե որքա՞ն է կազմում բուքմեյքերական ընկերությունների բաժինը պետության տնտեսական բաղադրիչում. «Այսինքն, պարզ լեզվով ասած, նրանք բարելավում են քաղաքացիների կյանքը, թե՞ հակառակը: Իրականում, իհարկե՝ հակառակը: Ինչու՞: Մի կողմից բուքմեյքերները, իհարկե, հարկեր են վճարում, սակայն մյուս կողմից այդ հարկերն որեւէ կերպ չեն բարելավում մարդկանց կենսամակարդակը, եւ այն գնալով վատթարանում է քաղաքացիների կորցրած գումարների պատճառով»,- նշեց Պիպոյանը՝ հավելելով, որ ժամանակակից աշխարհի առավել զարգացած երկրներում ամեն կերպ փորձում են սահմանափակել բուքմեյքերական գրասենյակների եւ կազմակերպությունների հնարավորություններն ու իրավունքները, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ դրական բաղադրիչներն այստեղ շատ ավելի քիչ են, քան բացասականները:

Միեւնույն ժամանակ, Հայաստանում, ըստ նրա, բուքմեյքերների գործունեության որեւէ սահմանափակում չկա: Ավելին՝ դրանք ամեն կերպ խրախուսվում են, քանի որ միայն գովազդի համար բավականին խոշոր գումարներ են հատկացվում՝ անտեսելով այն փաստը, որ որոշ քաղաքացիների կյանքը զգալիորեն տուժել է դրանց գործունեության պատճառով:


 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ