News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոտ 12 հազար մարդ է տարհանվել Ֆիլիպիններում Մայոն  հրաբխից մագմայի արտահոսքի  պատճառով, հաղորդում է «Սինհուա»-ն։

Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը հրապարակել է մի լուսանկար, որում երեւում է, որ Մայոն հրաբխի խառնարանը կարմիր է, եւ դրանից մագմա է դուրս գալիս:

Ֆիլիպինների բնական աղետների հետեւանքների վերացման ազգային հանձնաժողովը հայտարարել է, որ շուրջ 12 հազար մարդ է տարհանվել Ալբայ  պրովինցիայի երեք շրջաններից, որտեղ եւ գտնվում է հրաբուխը: Տարածքային վարչությունը հրաման է արձակել տուժած շրջանների բոլոր դպրոցներին դադարեցնել պարապմունքները: Մի քանի դպրոցներ  էլ օգտագործվելու են որպես տարհանման կենտրոններ:

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից 330 կմ հեռավորության վրա գտնվող Մայոն հրաբուխը հունվարի 13-ին սկսել էր ակտիվացման նշաններ ցույց տալ: Կիրակի երեկոյան Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը վտանգի  մակարդակը «երկրորդից»-ից «երրորդ»-ի  է բարձրացրել՝ կապված Մայոն հրաբխային ժայթքման հավանականություն հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ