News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանը Հյուսիսային Կորեայի հարցով Վանկուվերում տեղի ունեցած միջազգային հանդիպումն անվանել է «անօրինական»` խոշորագույն դերակատարների՝ Պեկինի եւ Մոսկվայի բացակայության պատճառով, հաղորդում է AFP-ն:

ԱՄՆ-ի եւ Կանադայի նախաձեռնությամբ Վանկուվերում տեղի ունեցած  բանակցություններում Ռուսաստանի եւ Չինաստանի բացակայությունը  ցույց է տալիս Վաշինգթոնի քաղաքականության բացերը Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքի դեմ միասնական համաշխարհային ճակատ ձեւավորելու   համատեքստում: «Այդ կապակցությամբ այն չի կարող համարվել լեգիտիմ կամ ներկայացուցչական»,-ասել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Լու Քանգը: Նա առանց կոնկրետ երկրներ նշելու դատապարտել է «համապատասխան կողմի սառը պատերազմյան մտածելակերպը»:

Չինաստանը, լինելով Հյուսիսային Կորեայի հիմնական տնտեսական եւ դիվանագիտական դաշնակիցը, քննադատել է Վանկուվերի բանակցությունները եւ կոչ է  արել քննարկել ՄԱԿ-ի շրջանակներում պատժամիջոցների հարցը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կտեղեկացվեն արդյունքների մասին։

Այսպես կոչված Վանկուվերյան խումբը կազմավորվել է 20 երկրներից, որոնք կռվել են 1950-53թթ. Կորեական պատերազմում: Այն ներառում է Ավստրալիան, Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ճապոնիան, Ֆիլիպինները եւ Հարավային Կորեան։ Հանդիպմանը ներկա  են եղել  նաեւ զինվորականներ:

Վանկուվերում ԱԳ նախարարները կքննարկեն Հյուսիսային Կորեայի հարցը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ