News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պերմի դպրոցում ծեծկռտուքի հետեւանքով աչքի վնասվածք ստացած չորրորդ դասարանցուն Մոսկվա կուղարկեն բժշկական հետազոտություն անցնելու, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Նման որոշում մանկական շրջանային կլինիկական հիվանդանոցի բժիշկներն ընդունել են Մոսկվայի Գելմգոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի գործընկերների հետ տեսակոնֆերանսից հետո: Բժիշկները քննարկել են աչքի վնասվածք ստացած երեխայի բուժման առավել օպտիմալ մեթոդները, մարտավարությունը: Բժիշկները որոշել են տուժածին ուղարկել Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտ՝ երկրի լավագույն մասնագետների  մոտ։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ մնացած 8 աշակերտները, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանր, գտնվում են հիվանդանոցում: Տուժած ուսուցիչը  գտնվում է 4-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցում՝ ծանր վիճակում՝ թոքերի արհեստական օդափոխմամբ, սակայն դրական դինամիկա չի նկատվում:

Երկուշաբթի առավոտյան Պերմում թիվ 127 դպրոցում երկու պատանիների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով 15 մարդ էր  տուժել, նրանցից 12-ը հոսպիտալացվել էին, եւս երեք հոգեբանական  տրավմա էին ստացել: Նշենք, որ զոհերի թվում էր 10-ամյա Մենուա Աբրոյանը: Տուժած երեխաների տարիքը տատանվում է 10-ից 12 տարեկանի միջեւ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Պերմի դպրոցից տեսանյութ է հրապարակվել

Հրապարակվել է Պերմի դպրոցում վիրավորվածների ցուցակը. Վիրավորներից մեկը Մենուա Աբրոյանն է

Տղաս ստացված վնասվածքներով դպրոցից ինքնուրույն վազել է մինչեւ պոլիկլինիկա. Պերմում վիրավորված հայ դպրոցականի հայր

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Ամենաշատ