News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտն այս տարի կդառնա 75 տարեկան եւ այդ առիթով կհրապարակվի պատմության ինստիտուտի մասին գիրք: Այդ մասին հունվարի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ սա շատ կարեւոր իրադարձություն է, որը նախատեսվում է տոնել աշնանը: «Գիրքը կներկայացնի մեր ինստիտուտի գործունեությունը իր գոյության 75 տարիների ընթացքում»,-պարզաբանեց Խաչատրյանը` հավելելով, որ այս գիրքը դրականորեն կազգի պատմության ինստիտուտի կերպարի վրա:

Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի փոխտնօրենը նաեւ շեշտեց, որ իրենք կշարունակեն իրենց գործունեությունը Առաջին, Երկրորդ (Խորհրդային) եւ Երրորդ հանրապետությունների պատմության ուսումնասիրությունը, քանի որ այն հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն գիտնականների, այլեւ ամբողջ հասարակության համար:

Խոսելով Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների մասին՝ Խաչատրյանը նշեց, որ նախատեսվում են մի շարք գիտական կոնֆերանսներ անցկացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում:

Սակայն, նրա գնահատականով, պետությունն ակտիվ դիրքորոշում չի ցուցաբերում Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների հարցում: Սակայն պատմության ինստիտուտի փոխտնօրենը հույս   հայտնեց, որ շուտով պետության կողմից ձեռնարկվող քայլերը ավելի շոշափելի կլինեն: «Երբ մենք նշեցինք Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, այն ինչ-որ կերպ զգացվեց, բայց  ահա Առաջին հանրապետության 100-ամյակը` ոչ: Ես իշխանությունների համար հայտարարում եմ, որ մենք՝ պատմաբաններս, պատրաստ ենք այս թեմային ավելի մասշտաբային  եւ հանդիսավոր  ներկայացմանը»,-եզրափակեց Կարեն Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ