News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվան եւ Վաշինգտոնը աշխատում են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Ռեքս Թիլերսոնի հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսման:

«Լավրովն ու Թիլերսոնը կանոնավոր կերպով կապ են պահպանում: Ինչ վերաբերում է անձնական հանդիպմանը, ապա ես համոզված չեմ, թեեւ գիտեմ, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասել է դեսպանը: «Սակայն, ցավոք, ես դեռ ոչինչ չեմ կարող հայտարարել», - ավելացրել է դիվանագետը: Նա նաեւ հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում նախարարները կկարողանան քննարկել «առաջնային նշանակություն ունեցող հարցերը` Սիրիա, ԿԺԴՀ»:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ