News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում ռուսաստանի դեսպանության դիմաց ակցիա է տեղի ունենում, որի մի մոտ 2 տասնյակ մասնակիցներն իրենց շնորհակալություն են հայտնում Ռուսաստանին՝ Սիրիայում խաղաղության հաստատմանը նպաստելու համար:

Նրանք նամակ էին պատրաստել ուղղված ՌԴ դեսպանությանը, որում մասնավորապես, ասվում է.

«Սիրիայի ուսանողների միության Հայաստանում սովորող սիրիացի ուսանողների անունից խորին շնորհակալությունն ենք հայտնում Սիրիայի նախագահին, բանակին, Սիրիայի ժողովրդին եւ բոլոր նրանց, որոնք պաշտպան կանգնեցին սիրիական ժողովրդին՝ գնահատելով նրանց՝ ահաբեկչական գործողություններին դիմակայելու կամքը:

Այսօր հավաքվել ենք շնորհակալության խոսք հղելու ՌԴ նախագահ պատվարժան Վլադիմիր Պուտինին, ռուս ժողովրդին, որը պատմության ընթացքում ունեցել է հատուկ հարաբերություններ Սիրիայի ժողովրդի հետ:

Այս ժամանակահատվածում Մոսկվան կանգնեց Դամասկոսի կողքին՝ դե դիվանագիտական ճակատում, թե պատերազմի դաշտում՝ պայքարելով միջազգային ահաբեկչության դեմ:

Հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը մեր բարեկամ Ռուսաստանի Դաշնությանը՝ Սիրիայի հանդեպ շարունակական աջակցության համար:

Կեցցեք Դուք, կեցցե հաղթող Սիրիան»:

ՌԴ դեսպանությունից դուրս եկավ Դեսպանության խորհրդական Ալեքսանդր Վասիլեւ եւ ընդունեց նամակը: Նա նշեց, որ անպայման կփոխանցի նամակը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ