News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի բանտարկյալնե րը վերականգնողական ծրագրի շրջանակներում իրենց վրա սուրբ կենդանու՝ կովի «մոգական ուժը» կփորձեն: Ծրագիրը ներառում է այդ կենդանիների հանդեպ խնամքը, հաղորդում է AFP-ն:

Խարյան նահանգի կառավարական հանձնաժողովը 1.5 մլն դոլար է հատկացրել 600 կովերի գնման եւ 6 բանտերում ամբարների շինարարության համար:

Հանձնաժողովի նախագահ Գաու Սեւա Այոգը հայտարարել է, որ բանտարկյալներին «կովի թերապիայի» ծրագրի միջոցով կվերադաստիարակեն: «Կովերը հնդկական կրոնի մի մասն են, եւ նրանք ունեն կախարդական ունակություններ նրանց համար, ովքեր հոգ են տանում իրենց մասին»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ թարմ կովի կաթը կմաքրի «բանտարկյալներին» ծրագրի միջոցով, որով  նախատեսում է նաեւ բանտային ֆերմաներից կովի գոմաղբը եւ մեզը վաճառել տեղական շուկաներին:

Հավատացյալները պնդում են, որ կովի մեզը բուժում է բոլոր տեսակի հիվանդություններից՝ արթրիտից եւ ասթմայից մինչեւ քաղցկեղ եւ շաքարախտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ