News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում դեռահասը Facebook-ում նախագահ Ջոկո Վիդոդոյին «վիրավորելու» համար դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման, գրում է AFP-ն:

Սումատրա կղզու Մեդանի միջնակարգ դպրոցի 18-ամյա աշակերտը մեղավոր է ճանաչվել երկրի համացանցային օրենքները խախտելու համար` «համացանցում զրպարտող մեկնաբանություններ թողնելով»: Դատավորները նրան նաեւ 10 միլիոն ռուպիով (700 դոլար) են տուգանել: «Եթե տույժերը չեն վճարվում, ազատազրկման ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով», - ասել է նախագահող դատավորը:

Դեռահասն ընդունել է որոշումը չի բողոքարկել:

Նա կալանավորվել է անցյալ տարվա օգոստոսին, քանի որ նախագահի եւ ոստիկանության ղեկավար Տիտո Կարնավիանայի դեմ բազմաթիվ կոպիտ մեկնաբանություններ է արել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ