News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանի կողմից եզդիների ցեղասպանության ճանաչումը ամբողջ աշխարհում եզդիների եւ այդ ցեղասպանության զոհերի համար պատմական պահ է: Այս մասին նշված է հայտնի իրավապաշտպան Նադիա Մուրադի եւ եզդիների Yazda համաշխարհային կազմակերպության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված է, որ իրենք ողջունում են այս կարեւոր քայլը, հատկապես այն պատճառով, որ այն նախաձեռնել է մի երկիր, որն ինքը ցեղասպանությունից տուժել է:  «Ինձ հուզեց այսօրվա որոշումը, եւ ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի ժողովրդին ու խորհրդարանի ներկայացուցիչներին: Ցեղասպանության ճանաչումն ինձ համար եւ ցեղասպանության բոլոր զոհերի համար շատ նշանակալից է»,- հայտարարել է Նադիա Մուրադը:

Yazda-ի գործադիր տնօրեն Մուրադ Իսմայելն իր հերթին նշել է, որ աշխարհը պետք է ճանաչի այս հանցագործությունը եւ ցեղասպանության փաստը, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկի, որպեսզի ապագայում համանման հանցագործությունների կրկնողություն թույլ չտրվի:

Yazda կազմակերպությունը եւ Նադիա Մուրադը շնորհակալություն են հայտնում Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովին, պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին եւ «Ծառուկյան» դաշինք ու «Ելք» խմբակցություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց 2014 թվականին Հյուսիսային Իրաքում եզդիների կոտորածների զոհերի հիշատակը
Դաժան սպանությունները սկսվել էին օգոստոսի 3-ին եւ կազմակերպվել ամբողջ աշխարհում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից...
Եզդի համայնքի հետ ոգեկոչում ենք Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը․ Միրզոյան
Իբրև ցեղասպանություն վերպրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որևէ այլ...
Գերմանիայում սկսվել է «Իսլամական պետության» զինյալի դեմ դատը, որը մեղադրվում է եզդիների ցեղասպանության մեջ
Եզդի աղջկա սպանության մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա կնոջը՝ գերմանուհի Ջենիֆեր Վենիշին. զույգը 2015-ին Ֆալուջայում թույլ էր տվել, որ աղջիկը ծարավից մահանա…
Amnesty–ն դատապարտել է Իրաքում եզդիների դեմ ջիհադիստների հանցագործությունները
Փաստաթղթում ասվում է, որ ահաբեկիչները մեղավոր են եզդիների զանգվածային սպանությունների եւ նրանց գոյության հիմքերի ոչնչացման համար...
«Միասին հայրենիք ենք կորցրել». Բաբլոյանն ուղերձ է հղել եզդիների ցեղասպանության 4-րդ տարելիցի կապակցությամբ
Այդ կապակցությամբ այսօր Երեւանի Օղակաձեւ զբոսայգում՝ եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ էին հավաքվել եզդիական համայնքի, հասարակայնության ներկայացուցիչներ...
Հայաստան են ժամանել եզդի փախստականներ. Բորիս Մուրազի
Փախստականները այժմ ապրում են...
Ամենաշատ