News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ կունենա Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում, որը տեղի կունենա հունվարի 23-26-ը: Այս մասին տեղեկացնում է AP-ն:

Այս  համաժողովը նվիրված կլինի «միջազգային համագործակցության ծավալմանը կարեւորագույն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում»: Համաժողովի կազմակերպիչները նշում են, որ համաժողովի հիմնական թեմաները  կլինեն միջազգային անվտանգությունը, շրջակա միջավայրը եւ համաշխարհային տնտեսությունը:

Համաժողովին  կմասնակցեն Աֆրիկայի տասը պետության  կամ կառավարության ղեկավարներ, Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի ինը եւ Լատինական Ամերիկայի վեց երկրի ղեկավարներ, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ