News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե շուկայում գների բարձրացման համար մեղավորներ կան, ապա նրանք պետք է անպայման պատասխան տան: Այս մասին հունվարի 16-ին Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ հունվարի 23-ին հերթական խորհրդարանական լսումներ կանցկացվեն:
 

«Կարծում եմ, որ գների բարձրացման խորը վերլուծության համար հարկավոր է այս լսումներին ապահովել պետական պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների եւ փորձագետների ներկայությունը»,- բացատրեց Էնֆիաջյանը:
 

Նրա խոսքով՝  եթե Հայաստանի իրավիճակը համեմատել համաշխարհային շուկայում տիրող իրավիճակի հետ, որտեղ եւս որոշակի ապրանքատեսակների գների բարձրացում է նկատվում, ապա, ըստ նրա, կարելի է եզրակացնել, որ հայկական շուկայի գնաճը չի համապատասխանում իրական վիճակին եւ չի համապատասխանում նաեւ համաշխարհային շուկայի միտումներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ