News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր՝ հունվարի 16-ին, գործադուլ հայտարարած երթուղային տաքսիների վարորդները ընդհանուր հայտարարի են եկել գծատերերի հետ: NEWS.am-ի հետ զրույցում 37 համարի երթուղային տաքսու վարորդներից Արտյոմը նշեց, որ գծատերը խոստացել է նվազեցնել վճարվող օրավարձը՝ այդպիսով փոխահատուցելով վարորդների՝ գազի թանկացման պատճառով կրած վնասը:

«Մենք գծի համար օրական 6 հազար դրամ ենք վճարում, էսօր ակցիայից հետո խոսել ենք գծատերը խոստացել է, որ կնվազեցնի: Թե ինչքանով են նվազեցնելու՝ վաղը կասեն»,-ասաց նա:

Երթուղային տաքսու վարորդը նշեց, որ բողոքի ակցիայից հետո տեղի ունեցած բանակցություններից հետո գործադուլ հայտարարած վարորդները դադարեցրել են գործադուլը:

Նշենք, որ 75Ա, 72, 1, 44, 37, 42 համար երթուղային տաքսիների վարորդները գործադուլով բողոքում էին սեղմած գազի թանկացման դեմ, որից պատճառով, նրանց պնդմամբ, օրական 1500 դրամ վնաս են կրում:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափը 1000 խմ-ի համար դարձել է 25 հազար դրամ, մինչդեռ նախկինում շուրջ 8000 դրամ էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ