News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ըստ Սահմանադրության՝ Հայաստանը սոցիալական պետություն է, իսկ դա նշանակում է, որ պետությունը եւ գործող իշխանությունները պետք է հոգ տանեն երկրի քաղաքացիների բարեկեցության մասին, ինչը տեղի չի ունենում: Այս մասին հունվարի 16-ին ՀՀ խորհրդարանում հայտարարեց «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Այդպես, ըստ նրա, 2017 թվականի վերջի դրությամբ հիմնական սննդամթերքների գների աճ է գրանցվել, որը որոշ դեպքերում հասել է 40 տոկոսի:
 

«Նույնիսկ եթե մենք հավատանք, որ այս ամենը պայմանավորված էր համաշխարհային շուկայում գների բարձրացմամբ, ապա մեզ մոտ ամեն դեպքում կլինի 900 տեսակ ապրանքների գների բարձրացում, քանի որ 2018 թվականին ուժի մեջ կմտնեն Եվրասիական տնտեսական միության հետ պայմանավորվածությունները»,- մանրամասնել է Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ նման ծանր պայմաններում կգործարկվի նաեւ նոր Հարկային օրենսգիրքը, ինչը կնպաստի արդեն թանկացած ապրանքների գների նոր աճին՝ ավելացված արժեքի հարկի տեսքով, ավելանում է նաեւ դիզելային վառելիքի, գազի եւ բենզինի աքցիզային հարկերը: Այսինքն, միաժամանակ ավելանում են նաեւ քաղաքացիների հարկային պարտավորությունները:

Գորգիսյանը ընգծեց, որ հայ հասարակությունը ի վիճակի է պաշտպանել իր շահերը եւ կոչ արեց մասնակցել «Ելք» դաշինքի՝ գների անսահման աճի դեմ կազմակերպած երթին, որը տեղի կունենա հունվարի 19-ին Երեւանում:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ