Գյումրի բժշկական կենտրոնում այսօր՝ հունվարի 16-ին, մահացել է հունվարի 14-ին Գյումրի-Ջրառատ ճանապարհին ավտովթարի ենթարկված Խչեյանների ընտանիքի հայրը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից:
Նշենք, որ ավտովթարի հետեւանքով հիվանդանոց էր տեղափոխվել 5 հոգի, որոնցից երկուսը վիրահատվել էին:
Բախվել էին Մերսեդես» և «Վազ 06» մակնիշի մեքենաները, որի հետեւանքով տուժել էին Խչեյանների ընտանիքի 4 անդամները եւ բախված «Մերսեդեսի» վարորդի ուղեւորը: