News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի հին եգիպտական հուշարձանների եւ հնագույն արտեֆակտների ապօրինի արտահանումն ու հափշտակումը կպատժվեն ցմահ բանտարկությամբ եւ մինչեւ 500 հազար դոլար տուգանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով «Egypt Today» թերթին:

 «Ցանկացած մարդ, ով կփորձի հանրապետությունից դուրս բերել պատմական արտեֆակտ կամ մասնակցել նման գործողությանը, գիտակցելով, թե ինչ է նա անում, կարող է ցմահ բանտարկվել եւ առնվազն 1 միլիոն եւ ոչ ավելի, քան 10 միլիոն եգիպտական ֆունտով տուգանվել»,- նշվում է Եգիպտոսի խորհրդարանի որոշման մեջ:

«Սեւ» հնէաբանները եւ պատմական արտեֆակտների անօրինական վաճառողները Եգիպտոսի մշակութային ժառանգության ներկայիս ամենամեծ թշնամիններն են:

 Իրավիճակը բարդացել էր այս տասնամյակի սկզբի «արաբական գարնան», Հոսնի Մուբարաքի տապալման, ոստիկանության թուլացման պատճառով, որի հետեւանքով Դաշուրը, Արքաների հովիտը, Գիզան եւ այլ հին եգիպտական բնակավայրեր ենթարկվեցին զանգվածային հարձակումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ