News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գոլֆ խաղացողները  խոշոր ալիգատորի եւ մուգ վագրային պիթոնի մենամարտին են ականատես եղել, հաղորդում է NBC-ն:

 «Պիթոնի գլուխը գտնվում էր ալիգատորի երախում, որը լայն բացված աչքերով անշարժ նստած էր», - պատմել է մարզիկներից մեկը:

Նա պնդել է, որ այս դաշտում միշտ եղել են բազմաթիվ կենդանիներ: «Բայց սովորաբար մենք չենք տեսնում, թե ինչպես են այդ կենդանիները մենամարտում կամ կամ նման այլ բաներ», - ասել է նա:

Կատարվածը դիտելու համար բազմաթիվ մարդիկ են հավաքվել: Շատերը բջջային հեռախոսով նկարահանել են կռվող սողուններին: Ականատեսները պնդում են, որ հաղթել է ալիգատորը: Առավոտյան նա մեռած պիթոնին ջուր է քարշ տվել եւ անհետացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ