News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հյուսիսային Կորեայի ճգնաժամը եւ դրա լուծման ուղիները, հաղորդում է Սպիտակ տունը: 

«Նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ Կորեայի թերակղզում վերջին զարգացումները քննարկելու համար: Նախագահ Թրամփը եւ նախագահ Սի Ցզինպին ողջունել են միջկորեական երկխոսության վերսկսումը եւ հույս հայտնել, որ այն կարող է փոխել Հյուսիսային Կորեայի ապակառուցողական վարքը», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Նախագահ Թրամփը խոստացել է շարունակել աջակցել ԱՄՆ ղեկավարած դիվանագիտական ուժեղացված ճնշման գլոբալ արշավին,  որպեսզի ստիպեն Հյուսիսային Կորեային ապամիջուկայնացմանը համաձայնել», - հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ