News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի հյուրանոցներում մեկում հունվարի 3-ին տեղի ունեցած միջադեպի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել է եւս մեկ անձ:

NEWS.am-ի տեղեկություններով, նրա անունը Հովհաննես է, Եղեգնաձորի բնակիչ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Առաջին անգամ չէ, որ այս տղամարդը հայտնվում է նման պատմության մեջ: Ամիսներ առաջ Եղեգնաձորի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուք-դանակահարությանը, ըստ տարածված լուրերի, մասնակցել էր նաեւ նա: Այդ ծեծկռտուքի ժամանակ էլ վերջինիս որդին սպանվեց: Այս գործն այժմ դատարանում է, Հովհաննեսը որեւէ կարգավիճակ չունի:

Հիշեցնենք, որ Ամանորին հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի գործով մյուս կալանավորվածները հորեղբոր որդիներ են՝ Ֆրունզե եւ Վահե Բադալյանները: Նրանք գնացել էին Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի ազգականներին պատկանող հյուրանոց՝ հանդիպելու Եղեգնաձորի բնակիչներից ոմն Դավիթի, սակայն, վիճաբանության մեջ են մտել կին աշխատակցի հետ, ծեծել այցելուներից Հայկ Գալստյանին, որը «Հայանտառի» աշխատակից է: Մեր տեղեկություններով, «Հայանտառ» աշխատակիցը, լսելով հայհոյանքներ, դուրս էր եկել համարից եւ հորդորել հեռանալ հյուրանոցից՝ նշելով, որ այստեղ կանայք եւ երեխաներ կան: Հորդորը, սակայն, Բադալյան եղբայրներն անտեսել են եւ սկսել ծեծել Գալստյանին: Տեղեկություններ կան, որ Բադալյանները խլել են նրա զենքը, վնասել ձեռքն ու դիմել փախուստի: Եղբայրները հասցրել են նաեւ կոտրել հյուրանոցի բակում կայանված ավտոմեքենան, հարվածներ հասցրել հյուրանոցի կին աշխատակցուհուն:

Մեր տեղեկություններով, Բադալյան եղբայրները նախկին պատգամավոր, Մոսկվայաբնակ գործարար Սամվել Սարգսյանի ազգականներն են: Նշենք, որ Բադալյան եղբայրներից մեկը Ռուսաստանում 3 անգամ դատապարտված է եղել, Հայաստան էր վերադարձել վերջերս եւ վարկած կա, որ ցանկանում էր «օրենքով գող» դառնալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ