News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն եւ որ ամենակարեւորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո մտավորականների հետ հանդիպմանն ասել է նախագահը:

Հանդիպման սկզբում Նախագահը, նշելով, որ անցած տարիներին պարբերաբար հանդիպումներ է ունեցել մտավորականության ներկայացուցիչների հետ, եւս մեկ անգամ ընդգծել է երկրի կյանքում մտավորականության դերն ու առաքելությունը եւ առաջարկել բաց ու անկաշկանդ մթնոլորտում խոսել Հայաստանի եւ նրա ապագայի մասին հատկապես Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի պայմաններում` ակնկալելով լսել մտավորականների տեսակետները, առաջարկությունները, ինչպես նաեւ մտահոգություններն ու գնահատականները երկրի իրականության վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցները կարեւորել են նման հանդիպումներն ու քննարկումները, խոսել Հայաստանի ապագայի իրենց պատկերացումների, հասարակությանն այսօր մտահոգող խնդիրների, այդ թվում՝ երիտասարդների կրթության, պետության քաղաքացի դաստիարակելու գործում մշակույթի մեծ դերի, հայոց լեզվի անաղարտության պահպանման եւ մի շարք այլ խնդիրների մասին:

Նախագահը պատասխանել է նաեւ մտավորականներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են երկրի անվտանգությանը, պաշտպանությանը, արտաքին քաղաքականությանը: Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են, թե նա՝ որպես երկրում երկար տարիներ բազմաթիվ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած, բազում դժվարություններով ու պատերազմի բովով անցած անձ եւ քաղաքական առաջնորդ, ինչպիսի՞ն է պատկերացնում ապագա նախագահին, ըստ նրա ի՞նչ չափորոշիչների պետք է համապատասխանի Հանրապետության հաջորդ նախագահը:

Ներկայացնելով իր պատկերացումը Հանրապետության ապագա նախագահի մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ կարծում է՝ խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում եւ՛ երկրի ներսում, եւ՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները եւ՛ երկրի ներսում, եւ՛ երկրից դուրս: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն եւ որ ամենակարեւորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ