News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մաքս Պլանկի (Գերմանիա)  ինստիտուտի գիտնականները պարզել են, որ 14-16- դարերում  Կենտրոնական Ամերիկայում գոյություն ունեցող Ացտեկների կայսրությունը կարող էր ոչնչանալ եվրոպացիների կողմից բերված բակտերիաներից առաջացած սալմոնելեզի համաճարակի պատճառով: Հիվանդության պատճառով մահացել է 7-17 միլիոն բնիկ ամերիկացի, ովքեր չունեին միկրոօրգանիզմների նկատմամաբ իմունիտետ, գրում է Daily Mail-ը:

1519-ին կոնկիստադորների ժամանման ընթացքում ացտեկների թիվը 25 միլիոնի էր հասնում:

Հնագույն քաղաքակրթության վերացման պատճառներից մեկը համաճարակն էր, որը տարածվել էր  Մեքսիկայի եւ Գվատեմալայի զգալի հատվածում:

Հետազոտողները ացտեկներին պատկանող տասնյակ կմախքների ատամների պուլպաներից նմուշներ են վերցրել:

Դրանցում  սալմոնելայի հետքեր են հայտնաբերվել: Այս մանրէով վարակը հանգեցնում է ջրազրկման, ծանր տենդի եւ աղեստամոքսային տրակտի խանգարման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ