News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նիգերիայի առեւտրային կենտրոններից մեկում զվարճալի եւ միաժամանակ տխուր տեսանյութ է նկարահանվել. տղան բոլորի աչքի առաջ մերժել է իրեն ծնկաչոք առաջարկություն անող աղջկան, հաղորդում է Life-ը: https://life.ru/

Կադրերում երեւում է, որ սիրահարված աղջկա գործողությունները երիտասարդ տղայի համար իսկական անակնալ են: Նա շփոթված ձեռքերն է տարածում եւ փորձում է ձեւացնել, որ կատարվածի հետ ոչ մի կապ չունի: Ի վերջո նա կարողանում է աղջկան համոզել վեր կենալ եւ հեռանում է այդտեղից՝ թողնելով նրան ընկերների հետ:

Ըստ Mirror-ի՝ աղջկա սիրելին ամուսնացած է. այս տեղեկությունը նա աղջկա ականջին է շշնջացել: Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ աղջիկը շատ համարձակ, բայց միեւնույն ժամանակ շատ հիմար քայլ է արել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ