News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իր 9-րդ թոռի ծննդյան կապակցությամբ, հաղորդում է Tengrinews.kz-ը: Այս մասին նա հայտարարել է համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Շնորհավորում եմ ձեզ Ձեր նախագահության առաջին տարեդարձի կապակցությամբ: Շնորհավորում եմ ձեզ իններորդ թոռի ծննդյան կապակցությամբ: Ես ուզում եմ ասել, որ անցյալ տարի ես տասներորդ թոռին ունեցա», - ասել է Նազարբաեւը:

Նազարբաեւը պաշտոնական այցով ժամանել է Վաշինգթոն եւ այնտեղ կմնա երեք օր՝ հունվարի 16-18-ը: Բացի Թրամփի հետ հանդիպումից, Ղազախստանի նախագահը կմասնակցի ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին եւ կհանդիպի Միացյալ Նահանգների պաշտոնական եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ