News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ղազախստանը Միացյալ Նահանգների բարեկամն է եւ բարձր է գնահատում Վաշինգթոնի կողմից Աստանային տրամադրվող քաղաքական աջակցությունը: Այս մասին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, հաղորդում է Tengrinews-ը:

«Շատ շնորհակալ եմ հրավերի համար, պարոն նախագահ: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել Ձեր նախագահության տարեդարձը եւ տնտեսական մեծ հաջողությունները: Այն, որ ես այստեղ եմ, մեծ պատիվ է: Ղազախստանի համար իր անկախության եւ տարածքային ամբողջականության համար քաղաքական աջակցությունը միշտ կարեւոր է եղել», - ասել է Ղազախստանի նախագահը` դիմելով Դոնալդ Թրամփին:

«Բոլոր 26 տարիների ընթացում Ղազախստանը Ամերիկայի բարեկամն է եղել: Այսօրվա այցը դրա ապացույցն է: Հուսով եմ, մենք կխոսենք այն ամենի մասին, ինչը հետաքրքրում է ձեզ եւ մեզ տարածաշրջանում եւ երկկողմ տնտեսական հարաբերությունները կբարձրանան ավելի բարձր մակարդակի: Ես շնորհակալ եմ ձեզ եւ մաղթում նորանոր հաջողություններ», - ավելացրել է Նուրսուլթան Նազարբաեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ