News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն նախատեսում է Ղազախստանի հետ մի շարք նոր պայմանագրեր ստորագրել  պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի  քարտուղար Սառա Սանդերսի հայտարարության մեջ` հունվարի 16-ին Վաշինգթոնում ԱՄՆ եւ Ղազախստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Նուրսուլթան Նազարբաեւի բանակցությունների արդյունքներից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Երկու ղեկավարները խոստացել են խորացնել երկկողմ հարաբերությունները պաշտպանական եւ անվտանգության ոլորտներում` նշելով, որ նրանք մտադիր են կնքել մի շարք համաձայնագրեր, որոնք տարածաշրջանում անվտանգության ապահովմանն համար ընդլայունում են համագործակցությունը,  օպերատիվ համատեղելիությունը, մատչելիությունը եւ լոգիստիկ երթուղիները»:

 Սակայն չի պարզաբանվում, թե Ղազախստանում ԱՄՆ Զինված ուժերի համար ինչին հասանելիությունը կընդլայնվի եւ կոնկրետ ինչ երթուղիներ մասին է խոսքը:

 «Ղեկավարները մտադիր են խորհրդակցել պատժամիջոցների հարցերի շուրջ, որպեսզի խուսափեն Ղազախստանի տնտեսության համար չնախատեսված հետեւանքներից», - նշվում է փաստաթղթում: Սրա վերաբերյալ որեւէ պարզաբանում չի ներկլայացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ