News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին հասարակության շրջանում բուռն քննարկման թեմա է դարձել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան կոչը՝ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին արտերկրում վիրահատելու դրամահավաքության նպատակով: Ինչո՞ւ ՊՆ-ն իր միջոցներից գումար չի տրամադրում այդ վիրահատության համար. «ՀԺ»-ի այս եւ մի քանի այլ հարցերի պատասխանել է Արցախի Հանրապետության ռազմական եւ քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:

Պարոն Բադասյան, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով կոչ արեց միանալ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին արտերկրում վիրահատելու նպատակով նախաձեռնված դրամահավաքին: Նախարարի այս կոչը մեծ աղմուկ առաջացրեց. ի՞նչ եք կարծում, նման կոչը պաշտպանության նախարարի կողմից ճիշտ էր:

Պետք է 1000 դրամների ֆոնդից տրամադրվեր այդ գումարը: Եթե վիրահատությունը հնարավոր է անել Հայաստանում, պետք է այստեղ անել, բայց եթե ծնողը գտնում է, որ Գերմանիայում ավելի ապահով կլինի, ապա դրամահավաքությունը սխալ չէ, բայց դա չպետք է նախարարը անի: Դրամահավաքը պետք է նախաձեռնեին հասարակական կազմակերպությունները, հասարակական գործիչները, նրանք պետք է նախաձեռնեին, որովհետեւ պաշտպանության նախարարը բանակի ղեկավարն է, եւ ինքը պետք է նման հարցերից զերծ մնա:

Վերջին շրջանում անգամ պրոիշխանական լրատվամիջոցներով Վիգեն Սարգսյանի դեմ ակնհայտ արշավ է նկատվում, ըստ ձեզ, դա ինչո՞վ է պայմանավորված:

Չեմ կարող ասել, կարող եմ ենթադրել, որ հնարավոր է գեներալիտետից, որից նախարարն արդեն ուզում է ազատվի. հնարավոր է, դա է պատճառը, որովհետեւ մեծ հաշվով այդ գեներալիտետն այս իշխանության մեջ է:

Այսինքն՝ գեներալիտե՞տն է կանգնած այս արշավի հետեւում:

Ես իրավունք ունեմ այդպես ենթադրելու:

Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան մեկնաբանություններում մարդուն պատասխանում է «բոշան դու ես» արտահայտությամբ:

Կարծում եմ, պահի տակ, մարդկային թուլություն է եղել, ես նորից եմ կրկնում՝ ինքը պետք է զերծ մնար այդպիսի բաներից եւ պահի տակ նման վիճաբանությունների մեջ չմտներ:

Վերջերս բավական շատ է խոսվում նաեւ ՊՆ բարձրաստիճան այն պաշտոնյաների մասին, որոնք մեծ դրամական միջոցներ ունեն, արդյո՞ք զինծառայողի վիրահատության համար գումար չտրամադրելը գալիս է այն հանգամանքից, որ այդպիսի մարդկանց «շնորհիվ» վերջացել են այդ գումարները:

Ես անցյալ տարի էլ ասել եմ, որ Վիգեն Սարգսյանի բարձրացրած հարցը 1000 դրամների մասին, ճիշտ էր, բայց ոչ արդարացի: Նա ճիշտ է անում, որ նման ֆոնդ է ստեղծում, շատ դեմ խոսողներ կային, բայց ինչո՞ւ էին դեմ, որովհետեւ ասում էին՝ 2000 կարելի էր տալ, բայց եթե իմանան, որ դա նպատակին է հասնում: Մի կողմից Վիգեն Սարգսյանը բարձրացրել է հարց, որ խումբ ստեղծի, վիրավոր եւ զոհված զինվորների ընտանիքները ապահովեն, մյուս կողմից բանակից գողություններ են կատարվում, ինչի մասին ես բազմիցս ասել եմ, գործող գեներալիտետի մասին եւ այլն: Բայց արդարացի չէր, որովհետեւ շարունակվում էր բանակից թալանը: Հիմա եթե միառժամանակ արդեն սկսում են թալանչի գեներալներից կամաց-կամաց ազատվել, ինքը արդեն սկսում է նաեւ այդ ճշմարիտ քայլը արդարացնել դրանով: Եվ ներկայիս գնդապետներ, գեներալներ, որ ինչ-որ գույք են ձեռք բերում, ես չեմ կարծում, որ այդ գումարներից են գողանում: Նրանք, ես համոզված եմ, որ նախկին գողացածներն են օգտագործում, եւ անօրեն բիզնեսներ ունեն, որը, իհարկե, նույնպես արատավոր երեւույթ է, եւ ես համոզված եմ, որ Վիգեն Սարգսյանը այդ հարցում նրանց հետ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ