News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Ամանորի նախաշեմին ՀՀԿ ԳՄ նիստում բուռն քննարկումներ են ընթացել հատկապես Դատական օրենսգրքի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ականների վարքագծի, այդ թվում` Դավիթ Հարությունյանի «մոտեցումների» շուրջ: ՀՀԿ-ականները «ատչյոտ» են պահանջել Դավիթ Հարությունյանից, թե ինչու ինքը մեկ էլ ու վեր կացավ եւ «նման բան ասաց»:

Հիշեցնենք` արդարադատության նախարարը, որը «կասկածվում» է Բաբլոյանի դեմ` հանուն Արփինե Հովհաննիսյանի, ինչպես նաեւ ընդդեմ Հրայր Թովմասյանի եւ Գեւորգ Կոստանյանի բունտ «կազմակերպելու» մեջ, ԱԺ-ում ասել էր, որ այդ օրենքը սահմանադրական չէ եւ կարող էր անցնել ավելի պակաս ձայներով: Դ. Հարությունյանը ԳՄ-ականներին բացատրել է, որ դա արել է «ստրախովկայի» համար, որպեսզի խնդիրը փակվի: Սերժ Սարգսյանը Դավիթին հարցրել է. «Որ դա ասում էիր, չէի՞ր մտածում, որ խորհրդարանը քեզ կհակադարձի»:

Դավիթն ասել է․ «Ես փորձում էի իրավիճակը փրկել, լուծում առաջարկել»: Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ` «հակադարձած» խորհրդարանականները հազիվ են զսպել, որ «սանիկ Գեւորը» (Կոստանյան) էլ ավելի կոշտ չարտահայտվի՝ բառային այլ եզրույթներ «ընտրելով»։ «Որ թողնեինք, բանը բանից անցնելու էր»,- ասացին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ