News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի եւ Թուրքիայի ներքին գործերի նախարարներ Գեորգի Գահարիան եւ Սուլեյման Սոյլուն հեռախոսով համաձայնության են եկել կասեցնել Թուրքիա այցելության սահմանափակումները Վրաստանի քաղաքացիների համար: Այս մասին նշված է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

«Կողմերը պայմանավորվել են, որ Վրաստանի եւ Թուրքիայի համապատասխան գերատեսչությունները կշարունակեն խորհրդակցությունները 2018 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի պետական սահմանի հատման կարգավորումներ սահմանելու համար, որի ավարտից հետո այդ կարգավորումները չեն տարածվի Վրաստանի քաղաքացիների վրա»,-ասված է հայտարարության մեջ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) նաեւ տեղեկացրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարը տարվա սկզբին կայցելի Վրաստան քննարկումների համար, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի կքննարկվի Վրաստանի քաղաքացիների կողմից սահմանահատման հարցը:

Հիշեցնենք, որ վերջերս թուրքական իշխանությունները որոշում էին կայացրել՝ համաձայն որի սահմանը հատելու օրը կհաշվվի որպես Թուրքիայում գտնվելու օր։ Այս որոշումը ուժի մեջ էր մտել 2018 թվականի հունվարի 1-ից:

Նախկինում օտարերկրացիների համար Թուրքիայի տարածքում գտնվելը հաշվվում էր տարածք մուտք գործելուց եւ այնտեղ գտնվելուց մեկ օր անց։

Թուրքիայում գտնվելու օրերի ավարտից հետո՝ 90 օր, օտարերկրացիները կարող էին մշտական բնակության թույլտվություն ստանալ Թուրքիայում։

Այս որոշման առնչությամբ դժգոհություն են հայտնել  Թուրքիայի սահմանային քաղաքներում աշխատող Աջարիայի բնակիչները, որոնք փաստացիորեն ամեն օր հատում են մաքսային կետը՝ մնալով Թուրքիայում ընդաամնեը ժամեր։

Նրանք բողոքի ցույցեր էին իրականացրել վրաց-թուրքական սահմանին՝ «Սարպի» մաքսային անցակետի մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ