News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ղազախստանը ընդհանուր 2,5 մլրդ դոլարի ամերիկյան արտադրանք եւ ծառայություններ է գնել՝ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի Վաշինգթոն այցի շրջանակում: Այս մասին երեքշաբթի հայտնել է  Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

«Այցի ընթացքում ստորագրվել են մեծ թվով պայմանագրեր եւ փաստաթղթեր, այդ թվում՝ Boeing Company-ի, GE Transportation-ի, GE Digital-ի, Chevron-ի, Air Astana-ի, KazTemirZholy-ի, SCAT Airlines-ի եւ ազգային բարեկեցության «Սամրուկ-Կազինա» հիմնադրամի միջեւ նոր համաձայնագրեր 2,5 մլրդ դոլարից ավելի ամերիկյան արտադրանք եւ ծառայություններ ձեռք բերելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ ԱՄՆ-ն ու Ղազախստանը շարունակում են համագործակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում: 2016 թվականին երկկողմանի առեւտրի ծավալը հասել է 1,9 մլրդ դոլարի, Վաշինգթոնն ու Աստանան մտադիր են այս ոլորտում հարաբերությունները զարգացնել:

Նուրսուլթան Նազարբաեւի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ Ղազախստանի նախագահի այցի ընթացքում ստորագրվել է ավելի քան 20 համաձայնագիր ներդրումային եւ առեւտրատնտեսական համագործակցության մասին:

Մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ այցի շրջանակում կնքվել է 3 միջկառավարական համաձայնագիր՝ պետական օդանավերի աերոնավիգացիոն սպասարկման դիմաց չվճարելու մասին, Ղազախստանի տարածքով երկաթուղային կոմերցիոն տարանցման ապահովման մասին համաձայնագրի արձանագրություն, միջազգային հարկային կարգապահության կատարելագործման մասին համաձայնագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ