Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ:
Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը: Է. Մամեդյարովն իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումների մասին:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: