News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր նախագծերը:

Մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունվեցին հետեւյալ օրինագծերը

- «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

- «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին եւ կից օրինագծերի փաթեթը,

- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

- «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

- «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեցին հետեւյալ օրինագծերը.

- «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին:

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցությունը բոլոր օրինագծերին կողմ քվեարկեց, իսկ «Ելք» խմբակցությունը դեմ քվեարկեց «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին եւ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին:

Ի դեպ, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քանի որ այն սահմանադրական օրենք է, պետք է ընդունվի ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդով: Օրենքի նախագիծն ընդունվեց 86 կաղմ եւ 7 դեմ ձայներով: Դեմ քվեարկեց միայն «Ելք»-ը:

Նշենք նաեւ, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել էին «Ելք»-ի պատգամավորները, որին քաղաքական մեծամասնությունը կողմ քվեարկեց: Այն վերաբերում է խաղատներում մինչեւ 21 տարեկանների մուտքն արգելելուն եւ այդ ուղղությամբ նոր կարգավորումներ կիրառելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ