News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի տարածքում բոլոր մզկիթները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Այս մասին նշեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Բաքվի մեղադրանքները:

Բաբայանի խոսքով՝ Արցախի տարածքում պահպանվել են եղած երեք մզկիթները՝ 2-ը Շուշիում եւ 1-ը՝ Աղդամում: «Արցախի տարածքում ադրբեջանական ժառանգության ոչ մի այլ «հուշարձան» չի եղել»,- շեշտեց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ սա պայմանավորված է զարգացած թյուրք էթնոհանրույթի բացակայությամբ: Թյուրքական ցեղեր բնակվել են, սակայն ոչ մի «գլուխգործոց» չեն ստեղծել, պարզաբանեց Բաբայանը: «Եղած երեք մզկիթները վերականգնվել են, դրանք գտնվում են պետության պաշտպանության ներքո»,- ընդգծեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

Միաժամանակ նա հիշեցրեց հայկական մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքի մասին: «Պետություն, որը հերոսների շարքին է դասում մարդասպաններին, այդ երկրի նախագահը սպառնում է խփել  հայկական քաղաքացիական օդանավերը, ոչնչացվում են հայկական ժառանգության բոլոր հուշարձանները»,- նշեց Դավիթ Բաբայանը: Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ նա հիշեցրեց Ադրբեջանի թեկնածուի, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի ձախողումը. «Այն, որ նրան գործնականում չհաջողվեց ոչ մի ձայն ստանալ, շատ բանի մասին է վկայում»:

«Մենք թաքցնելու բան չունենք եւ դեմ չենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը: Սակայն նման մոնիթորինգային առաքելությունները պետք է անցկացվեն նաեւ Ադրբեջանի տարածքում՝ Ջուղայից մինչեւ Բաքու: Ադրբեջանում վիթխարի հայկական մշակութային ժառանգություն կա, որը երկրի իշխանությունների ջանքերով ոչնչացվում է: Եթե Ադրբեջանը պատրաստ է մոնիթորինգային առաքելություններին, ապա մենք եւս պատրաստ ենք: Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանն ամեն կերպ կխոչընդոտի իր տարածքում մոնիթորինգի անցկացմանը»,- նշեց Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ