News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2017թ.-ին Յունիբանկը արձանագրել է աճի բարձր տեմպ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով` ավելացնելով ակտիվները մինչեւ 200 մլրդ ՀՀ դրամի: Բանկի համար ռեկորդային ցուցանիշն ապահովվել է բնակչության եւ տնտեսության ռեալ հատվածի վարկավորման ծավալների ընդլայնման, ինչպես նաեւ աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ պորտֆելի դիվերսիֆիկացման շնորհիվ:  

Յունիբանկի վարկային պորտֆելը 2017թ.-ին կազմել է 127 մլրդ ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 13%-ով:

Մանրածախ եւ անգրավ բիզնես վարկերի հայտերի ուսումնասիրությունը Յունիբանկն իրականացնում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված ProtoCRM համակարգով: Վարկավորման գործընթացի ավտոմատացումը հնարավորություն է տալիս բանկին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը, կառուցել հաճախորդի պրոֆիլը` հիմնվելով սեփական վիճակագրական բազայի վրա, եւ բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս: 2017թ.-ին համակարգը մշակել է սպառողական վարկավորման ավելի քան 410 000 հայտ: Մանրածախ վարկերի պորտֆելը գերազանցել է 66.8 մլրդ ՀՀ դրամը, աճը կազմել է 15%: Մանրածախ վարկերի քանակը հաշվետու տարվա ընթացքում աճել է 26%-ով` գերազանցելով 255 000: Նշանակալի աճ է ապահովել նաեւ քարտային ուղղությունը` քարտերով վարկերի քանակն աճել է 220%-ով եւ կազմել 26 000: Արձանագրված ցուցանիշները վկայում են Յունիբանկի ծառայությունների նկատմամբ բնակչության մեծ պահանջարկի մասին: Այսօր Յունիբանը սպասարկում է ավելի քան 360 000 հաճախորդի:

2017թ.-ին Յունիբանկը շարունակել է ակտիվ զարգացնել նաեւ ՓՄՁ-ների վարկավորման ուղղությունը: Բանկի բիզնես վարկավորման պորտֆելն աճել է 10%-ով եւ կազմել 60 մլրդ ՀՀ դրամ:

«Առաջիկա տարիների ռազմավարությունը ենթադրում է էլ ավելի բարձր աճ եւ բանկի մասնաբաժնի ավելացում շուկայում: Մինչեւ 2020թ.-ը մենք նախատեսում ենք ապահովել մանրածախ վարկավորման 45%-ի եւ կորպորատիվ վարկավորման 35%-ի աճ` նորագույն տեխնոլոգիաների հիման վրա մշակված եւ հաճախորդների սպասումներին առավելագույնս համապատասխանող ծառայությունների մշակման միջոցով: Բանկային ծառայությունների ժամանակակից սպառողն ակնկալում է նաեւ իր ֆինանսների հեռահար կառավարման հնարավորություն` աշխարհի ցանկացած կետից: Ահա թե ինչու մենք առաջնորդվում ենք բանկը միշտ հաճախորդի կողքին է սկզբունքով  եւ ձգտում որքան հնարավոր է շատ ծառայություններ տրամադրել օնլայն», - նշեց Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ