News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017 թվականին Վրաստանի տարածքում թմրամոլության ստուգմամբ հայտնաբերվել է 5 հազար 74 մարդու կողմից կանեփի եւ դրանից արտադրանքի օգտագործման փաստ: Այս մասին նշված է «Նովոստի Գրուզիային» երկրի ՆԳՆ-ի տրամադրած վիճակագրական տվյալներում:

Փաստաթղթից հետեւում է, որ 2017-ին թմրամոլության ստուգման է ենթարկվել ավելի քան 13 հազար մարդ: Ըստ որում՝ նրանցից ավելի քան 6,6 հազարի դեպքում թմրանյութերի օգտագործման թեստը դրական է եղել:

Կանեփ օգտագործող ամենամեծ թվով մարդ հայտնաբերվել է 2017-ի հունվարին՝ 684: Մի փոքր ավելի քիչ՝ 640 մարդ, որոնք թեթեւ թմրանյութեր են օգտագործել, հայտնաբերվել են փետրվարին: Երրորդ տեղում են նոյեմբերի ցուցանիշները՝ 526 մարդ:

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ այս տվյալները վերաբերում են ինչպես այն մարդկանց, որոնց ոստիկանության աշխատակիցներն են թմրամոլության ստուգման տարել, այնպես էլ այն քաղաքացիներին, որոնք ձերբակալվել են խուլիգանության, կողոպուտի, ավազակության, սպանության, զենք ապօրինի պահել-կրելու, այլ քրեական հանցագործություններ կատարելու համար, դարձել են ճանապարհային պատահարի մասնակից:

Հստակեցվում է, որ ներկայացված վիճակագրության մեջ խոսքը վերաբերում է փոքր դոզաներով թմրամիջոցներին, որը նախատեսված է Վրաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 45-րդ հոդվածով՝ «թմրամիջոցների ապօրինի արտադրություն, ձեռքբերում, պահում, տեղափոխում, փոխանցում եւ/կամ առանց բժշկի նշանակման օգտագործում»:

Այս իրավախախտումը պատժվում է 500 լարի (196 դոլարից ավելի) տուգանքով կամ 1-ից մինչեւ 6 ամիս ուղղիչ աշխատանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ