News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Դեռ խորհրդարանի աշխատանքների մեկնարկին խորհրդարանական ղեկավարության եւ երկրի նախագահի հետ եղել է պայմանավորվածություն, որ նոր պատվիրակության կազմում փորձառուներն ավելի երկար պետք է աշխատեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին Աժ-ում լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության նախկին ղեկավար Հերմինե Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ քանի որ պատվիրակությունը նոր է, դրա կազմում կան նոր անդամներ, անհրաժեշտ էր, որ պատվիրակության կազմում փորձառուները աշխատեին ավելի երկար։ «Դա թույլատրվում է նաեւ ԵԽԽՎ կանոնակարգով։ Այդ կանոնակարգով սահմանվում է, որ եթե անդամ որեւէ երկրում նոր խորհրդարան է ձեւավորվում, վեց ամսով հնարավորություն կա հին պատվիրակության համար կամ պատվիրակության անդամների համար շարունակել իրենց աշխատանքը։ Սա կապված  է փորձի, կապերի, կիսատ աշխատանքների, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ հիշողության փոխանցմանան հրաժեշտությամբ»,-նշել է նա։

Նա հավելել է, որ ինքը նշանակվել է ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար։ «Այսինքն վեց ամիս հետո ես պետք է վերջացնեի ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարությունը եւ շարունակեի ԵԱՀԿ պատվիրակությունը ղեկավարել»,-պարզաբանել է Նաղդալյանը։

Պատասխանելով Արփինե Հովհանննիսյան- Հերմինե Նաղդալյան լարված հարաբերությունների մասին հարցին՝ նա պատասխանեց, որ ոչ մեկի հետ հակասություն չունի, եւ անձնական խնդիրները աշխատանքային դաշտ չի բերում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին ԱԺ խորհրդի որոշմամբ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում տեղի է ունեցել փոփոխություն՝ Հերմինե Նաղդալյանին փոխարինել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Հիշեցնենք, որ Վերջին շրջանում Հերմինե Նաղդալյանը հայտնվել էր սկանդալների կենտրոնում: Նրա ծառայողական հեռախոսը 3,4 մլն դրամի պարտք էր կուտակել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ