Մոսկովյան շրջանի իրավապահ մարմինները պարզում են մեկուկես տարեկան փոքրիկի ողբերգական մահվան հանգամանքները, հայտնում է Konkretno.ru-ն: Երեխայի մարմինը հայտնաբերվել է հունվարի 16-ին՝ երեկոյան ժամը 7-ին, Օրջոնիկիձե փողոցի վրա գտնվող շենքի բնակարանում, որտեղ ապրում է հայ ընտանիքը:
Նախնական տվյալներով՝ երեխան մահացել է դժբախտ պատահարի հետեւանքով: 3 տարեկան քրոջ հետ խաղալիս տղայի գլուխը մնացել է մահճակալի վերին եւ ստորին մասերի միջեւ: Երեխաների մայրը՝ 29-ամյա տնային տնտեսուհին, այդ պահին հարեւան սենյակում էր: Գործակալությունը նշում է, որ ընտանիքը բարեկեցիկ է, ոստիկանությունում եւ խնամակալության մարմիններում հաշվառված չի եղել:


























