News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Բոլոր դեպքերում, գուցե պատասխանը կարող էր լինել մի փոքր այլ կերպ: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` Facebook-ի էջում զինծառայող Ալբերտ Դալլաքյանի համար դրամահավաքություն ձեռնարկելուն եւ քաղաքացիներին մեկնաբանություններին կոշտ պատասխանելուն:

«Բոլոր տեսակի շփումներում մեջ պետք է պահպանել քաղաքավարության կանոնները, դա վերաբերում է նաեւ իշխանության ներկայացուցիչներին»,-ասաց նա ու շարունակեց. «Ես չէի ուզենա գույները խտացնել և այդ գրառման հետ կապված ծայրահեղ վիճակ ստեղծել, որովհետև հասարակության մեջ, քաղաքական համակարգում պետք է հանդուրժողականության մթնոլորտ ձևավորենք և կարողանանք փոխադարձ հարգանքի սկզբունքով շփվել քաղաքացիների հետ»:

Հարցին, թե այս կոնկրետ դեպքում պաշտպանության նախարարը Վիգեն Սարգսյանը պահպանե՞լ է քաղաքավարության նորմերը, երբ քաղաքացուն ասել է՝ «բոշան դու ես», Կորյուն Նահապետյանն պատասխանեց. «Չէի ուզենա ներկայացնել, որ մեկնաբանության ընթացքում եղել է վիրավորական ձեւակերպում: Քանի որ հնչել է բավական կոշտ մեկնաբանություն ներկայացված այդ առաջարկի կապակցությամբ, պատասխանը բոլոր դեպքերում գուցե կարող էր լինել մի փոքր այլ կերպ: Կարծում եմ կոռեկտ չի լինի նախարարի արարքը մեկնաբալեմ»:

Նահապետյանը ողջունելի է համարում նախարարի՝ դրամահավաք կազմակերպվեու նախաձեռնությունը: Խոսելով Վիգեն Սարգսյանի գործունեության մասին՝ Կորյուն Նահապետյանը ասաց. «Նախարարը նպատակահարմար է գտել նման կերպ իր դիրքորոշումը ձեւակերպել։ Բնական է, որ սոցիալական ապահովության խնդիրները կարգավորվում են համապատասխան օրենքների շրջանակներում, որից հետո պարտավորությունը կրում է պետությունը, պետությունը պետք է լուծի զինծառայողների ապահովության խնդիրը: Բայց կարող են հնչել նաեւ տարատեսակ առաջարկություններ եւ նախաձեռնություններ, այդ թվում` պատգամավորների, նախարարների, տարբեր կազմակերպությունների կողմից»:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Facebook-ի իր էջում զինծառայող Ալբերտ Դալլաքյանի համար դրամահավաքություն ձեռնարկելու նախաձեռնությամբ ու կոչով էր հանդես եկել: մեկնաբանության տակ օգտատերերից մեկը նման կոչը համարել էր բոշայություն, ինչին նախարարն արձագանքելն էր. «Բոշան դու ես»:

Տպել
Ամենաշատ