News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցիների մեծ մասը (50 տոկոս) Բելառուսին ավելի շատ է վստահում, քան հետխորհրդային տարածքի ցանկացած այլ երկրի: Այս մասին վկայում են «Рамблер» պորտալի վերլուծական ծառայության անցկացրած հարցման արդյունքները: 

Ռուսաստանի քաղաքացիների ավելի մեծ վստահությունը վայելող երկրների թվում երկրորդը Ղազախստանն է (17 տոկոս), իսկ երրորդը՝ Հայաստանը (13 տոկոս):

Նախկին Խորհրդային Միության մնացյալ բոլոր երկրները հարցվածների 10 տոկոս ձայնն են ստացել: Ըստ որում՝ ռուսաստանցիները մյուսներից ավելի վստահում են Ուկրաինային (5 տոկոս): Ղրղզստանին վստահում է 3 տոկոսը, Ադրբեջանին, Լիտվային, Ուզբեկստանին եւ Էստոնիային՝ 2-ական տոկոսը, Վրաստանին, Լատվիային, Տաջիկստանին եւ Թուրքմենստանին՝ 1-ական տոկոսը, իսկ Մոլդովային ոչ մեկը չի վստահում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ