News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ռոսիա» ավիաընկերության («Աէրոֆլոտ» խմբի մաս) օդանավը Մեքսիկայի ավիացիոն իշխանությունների գործողությունների պատճառով չի կարողանում թռչել մեքսիկական Կանկուն քաղաքից. ավիափոխադչողը պարտքեր չունի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Կինտանա Ռոո նահանգում Ռուսաստանի պատվավոր հյուպատոս Արմինա Վոլպերտը գործակալությանը հայտնել էր, որ մոտ 500 ռուս զբոսաշրջիկ չի կարողանում թռչել հայրենիք «Ռոսիա» ավիաընկերության՝ ինքնաթիռի մեքսիկական Կանկուն քաղաքի օդանավակայանում կանգառի համար պարտքի պատճառով: Հյուպատոսի խոսքով՝ չվերթի ուղեւորներին 8 ժամ օդանավի սրահում սպասեցնելուց հետո իջեցրել են սպասասրահ: Ինչպես նշել է Վոլպերտը, ուղեւորներն օգնության համար դիմել են հյուպատոսություն եւ դեսպանատուն:

««Ռոսիա» ավիաընկերությունը օդանավի կանգառի կամ այլ վճարումների համար Կանկանի օդանավակայանի հանդեպ պարտքեր չունի»,- գործակալությանը հայտնել է ավիափոխադրողի ներկայացուցիչը: Ըստ նրա՝ FV5882 չարտերային չվերթը Boeing-747 ինքնաթիռով պետք է իրականացվեր հունվարի 16-ին՝ Մոսկվայի ժամանակով 18.10-ին: «Սակայն Մեքսիկայի միգրացիայի դեպարտամենտի անսպասելի պահանջով ռուսական չվերթով պետք է Հայաստանի Հանրապետության 4 հայ քաղաքացի արտաքսվեր: Այդ իսկ պատճառով օդանավակայանը ինքնաթիռին թույ չէր տալիս թռչել»,- նշել են ավիաընկերությունում:

Ինքնաթիռը 4 ժամ սպասել է արտաքսվածներին եւ պատրաստ էր թռչել հունվարի 16-ին՝ Մոսկվայի ժամանակով 22.00-ից հետո: Ինչպես նշել է ավիափոխադրողի ներկայացուցիչը, Մոսկվայի ժամանակով 22.15-ից մինչեւ 0.25-ը օդանավը թույլտվության էր սպասում թռիչքի համար, սակայն Մեքսիկայի ավիացիոն իշխանությունները թույլտվություն չեն տրամադրել: ՌԴ ավիացիոն օրենսդրության պահանջների համաձայն՝ անձնակազմի աշխատանքային ժամը ավարտվել էր, ինչի արդյունքում թռիչքը հետաձգվել էր մինչեւ հունվարի 17-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ