News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ես մտահոգություն ունեմ, որ մարդիկ շատ են մտածում թանկացումների մասին։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։

«Ես շատ լավ ճանաչում եմ իմ ժողովրդին եւ գիտեմ նրա ցանկությունն ինչ է։ Պարզապես ընդդիմություն է, փորձում է իր տեսակետն առաջ տանել»,-շեշտեց նա։

Հարցին, թե որն է ժողովրդի ցանկությունը, Գալուստ Սահակյանը պատասխանեց․ «Ժողովրդի ցանկությունն է, որ էժանություն լինի, մարդիկ լավ ապրեն, կարողանան խանութներից օգտվել»։

Նա նաեւ հավելեց, որ իշխանությունից չէ, որ գնաճն ավելանում է։ «Ամբողջ աշխարհում գնաճ կա։ Անցած տարի 5 տոկոս գնաճ ունեինք, այս տարի 2․5։ Մեր ժողովրդի այն մասը, որ շատ վատ է ապրում, նրանց համար սա էլ է մեծ բեռ։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ այստեղ պետությունն ու իշխանությունները չեն մեղավոր, այլ պետք է այնպիսի քայլեր մտածել, որ լուծվեն ժողովրդի խնդիրները»,-եզրափակեց պատգամավորը՝ նշելով, որ պետք է մտածի ժողովուրդը, պետությունը, իշխանությունները, իսկ մարդիկ պետք է գան, օգտվեն աշխատաշուկայից, թեկուզ ցածր աշխատավարձով։

Լրագրողների հարցին, թե ում է նա տեսնում նախագահի պաշտոնում 2018 թվականից հետո՝ Սահակյանն պատասխանեց․ «Ինչ-որ մարդու տեսնում եմ, բայց ժամանակն չէ, որ արտահայտեմ, երբ կուսակցությունում քննարկվի այդ հարցը, նոր կհայտարարվի»։

Դիտարկմանը, թե համապատասխանո՞ւմ է նրա կողմից առաջարկվող թեկնածուն կուսակիցների դիրքորոշմանը, Սահակյանն ասաց․ «Ես էն քաղաքական գործիչն եմ, որ երբ ինչ-որ խոսք ասում եմ, ուրեմն կա ինչ-որ մասսա կամ քննարկումներ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ