News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքը հաճախ է խոսել ինֆլյացիայի խնդրի մասին, եւ այն մենք բազմիցս ենք առաջ քաշել: Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դադարեցման մասին առաջարկը զգալի չափով կապված էր հենց հնարավոր գնաճի հետ: «Մենք բազմիցս ենք ասել, թե ամեն ինչ ինչից է սկսվել, սակայն քաղաքացիները մեզ չլսեցին, բայց մենք հույս ունենք, որ հիմա ամեն ինչ կփոխվի»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ բողոքի եթի ժամանակ, որը կանցկացվի հունվարի 19-ին Երեւանում, իրենք կառաջարկեն նաեւ չեղյալ համարել հունվարի 1-ից գործող Հարկային օրենսգիրքը, որը ակցիզային հարկի մեծացում է նախատեսում սեղմված գազի, բենզինի եւ դիզվառելիքի համար:

Հարությունյանի կարծիքով՝ պայքարը պետք է վարվի եւ շարունակվի ոչ միայն խորհրդարանի պատերի մեջ, այլ նաեւ անհրաժեշտության դեպքում մայրաքաղաքի փողոցներում: ««Ելք» դաշինքը բոլոր նախադրյալները ստեղծել է, որպեսզի մարդիկ բողոքի երթի դուրս գան, մնացյալը կախված է միայն երկրի քաղաքացիներից»,- եզրափակեց դաշինքի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ