Պերմի Մոտովիլիխինսկի շրջանի դատարանը ձերբակալել է 2 դեռահասներին, որոնք կասկածվում են հունվարի 15-ին Պերմի № 127 դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների վրա հարձակման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դատավորի որոշմամբ՝ նրանք 2 ամիս կպահվեն կալանքի տակ: «Դատարանի որոշման համաձայն՝ ծեծկռտուքի մասնակից երկու դեռահասները ձերբակալվել են: Նրանք դեռ կմնան հիվանդանոցում, մինչ բժիշկները կորոշեն, որ տղաների վիճակը կայունացել է, ապա դեռահասները կտեղափոխվեն կալանավայր: Նրանք ձերբակալվել են 2 ամսով»,- հայտնել է շրջանի դատախազությանը ներկայացուցիչը: