News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ՌԴ դեսպանության դիվանագետներից մեկի կորելու հետ կապված Անկարայի ոստիկանությունը ահազանգ է ստացել հունվարի 16–ի երեկոյան։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Անկարայի ՌԴ դեսպանության աշխատակիցներից Ալեքս Անելկովի հարազատները ժամեր շարունակ լուր չունենալով նրանից, ահազանգել են ոստիկանություն։

Ռուս դեսպանի անհետանալու հաղորդագրությունը մեծ իրարանցումէ  առաջացրել Անկարայի ոստիկանությունում։ Ոտքի են հանվել մեծ թվով որոնողական խմբեր եւ հարցաքննության են ենթարկել դիվանագետի հետ վերջին անգամ հեռախոսով խոսացած անձանց։

Որոնումները սկսելուց 6 ժամ անց ոստիկանները որսացել են դեսպանի հեռախոսի ազդանշանը եւ արագ մեկնել այդ վայր։ Պարզվել է, որ ռուս դիվանագետը մեքենայով խրվել է ցեխերի մեջ, ժամեր շարունակ չի կարողացել այն հանել, իսկ հեռախոսն էլ լիցքավորում չունենալու պատճառով անջատվել է։

Ոստիկանները ցեխերից հանել են ռուս դիվանագետի մեքենան եւ այն հասցրել դեսպանատուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ