News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկարատեւ հիվանդությունից հետո 89 տարեկանում կյանքից հեռացել է հայոց լեզվի ճանաչված մասնագետ Նինել Գասպարի Մինասյանը։

Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 18-ին՝ ժամը 18։00-ից 20։00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հունվարի 19-ին՝ ժամը 14.00-ին։

Նինել Մինասյանը ծնվել է 1929թ. հունվարի 5-ին, Երեւանում։ Նա երկար տարիներ աշխատել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Հայագիտության ամբիոնում։ Բանասիրական գիտությունների թեկնածու էր, դոցենտ։ Նինել Մինասյանը փիլիսոփայական գիտությունների դոկտոր Միքայել Մկրտչի Մինասյանի կինն էր եւ Արա, Արմեն եւ Արմինե Մինասյանների մայրը։

Տպել
Ամենաշատ