Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմի Պապի հրավերով փետրվարի 5–ին մեկնելու է Վատիկան։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ 59 տարի անց Վատիկան մեկնող Թուրքիայի նախագահի եւ Հռոմի Պապի հանդիպման օրակարգի հիմնական թեմաներից լինելու Երուսաղեմի կարգավիճակի հարցը։
Նշվում է, որ Էրդողանը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտելու է, որ Երուսաղեմում խաղաղություն հաստատման համար անհրաժեշտ է վերադառնալ մինչ 1967 թվականի սահմանները եւ Պաղեստինը անկախ հանրապետություն ճանաչել մայրաքաղաք Արեւելյան Երուսաղեմով։
Բացի այդ, սպասվում է, որ Էրդողանը Հռոմի Պապին շնորհակալություն է հայտնելու Երուսաղեմի հետ կապված դրսեւորած վերաբերմունքի համար։