News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը չի միանա թանկացումների դեմ «Ելք» խմբակցության բողոքի երթին, քանի որ միամիտ չէ եւ հասկանում է, որ Սերժ Սարգսյանն ու «Ելք»–ը նույն խնդրով են մտահոգված։ Նախկին պատգամավորի կարծիքով, «Ելք»–ը քաղաքական համակարգի դեմ պայքար չի մղում, որի հիմնասյունն է Սերժ Սարգսյանը, այլ փոքրիկ լուծվող խնդրի դեմ է պայքարում,  որը չի խարխլելու Սերժ Սարգսյանի համակարգը։

«Պետք է դիտարկել «Ելք»–ի հրապարակած տեքստը, դա քաղաքական չէ, ուղղակի հայտարարություն է։ Յուրաքանչյուր քաղաքական ուժի պարտականությունն է քաղաքական օրակարգ հարուցել եւ պահանջել քաղաքական լուծումներ։ Քաղաքական է այն պահանջը, որ ասում ես՝ փոխվի համակարգը, ոչ թե հետեւանքի դեմ պայքար տանես։ Հետեւանքը կարող է մեղմացվել, բայց խնդիրը չի լուծվում։ Քաղաքական օրակարգը  պահանջում է քաղաքական համալիր լուծում։ Միամիտ չենք, գիտենք՝ ինչ է տեղի ունենում, եթե այս խնդրի մասին խոսում է Սերժ Սարգսյանը, որը այս քաղաքական համակարգի հիմնադիրներից ու հիմնասյուններից է, ապա քաղաքական օրակարգ չէ։ Չի կարող ընդդիմությունը եւ Սերժ Սարգսյանը խոսեն նույն խնդրի մասին ու դա ենթադրի քաղաքական լուծում»,–մեկնաբանեց Զարուհի Փոստանջյանը։

Դիտարկմանը, որ սոցիալական խնդրի դեմ բողոքը կարող է վերաճել քաղաքական պայքարի, ընդհուպ իշխանափոխության, իսկ «Ելք»–ը հայտարարել, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ եթե փողոց դուրս գան, պատրաստ են առաջնորդել, տանել իշխանափոխության, Փոստանջյանն արձագանքեց. «Առաջինը պետք է լինի քաղաքական օրակարգը, տարբեր հարցերով դուրս են եկել քաղաքացիներ, խնդիրները լուծում են ստացել... «Ելք»–ը եւ Սերժ Սարգսյանը նույն խնդրի շուրջ են խոսել, նույն հայտարարությունը երկու կողմից արվել է, մեր խնդիրն է քաղաքական լուծում պահանջել ու հետապնդելը, ոչ թե մի լուծում, որը կլինի «Տարոն ջան, գեղեցիկ չէ» ձեւաչափով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ