News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 17-ին, Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի «Երեւան Սիթի»-ում 61-ամյա Լեւոն Ասատրյանին սպանելու մեջ կասկածվողին։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները կասկածյալին հայտնաբերելու նպատակով մայրաքաղաքում ու մարզերում շրջել են 5 հազարից ավելի տարածքներ, այդ թվում եղել են առեւտրի կենտրոններում, բացօթյա եւ փակ շուկաներում։

Կասկածյալը 55-ամյա Սերգեյ Վ․-ն է, ով հայտնաբերվել է Էրեբունի վարչական տարածքում։ Նա չի զղջացել իր կատարածի համար՝ ասելով, որ դեպքից օրեր առաջ ինքը փորձել է սպանվածի կշեռքից օգտվել, սակայն սպանվածն իրեն պատասխանել է, որ կշեռքը չի աշխատում եւ նա սպանվածին ասել է. «Եթե չի աշխատում, ինչո՞ւ ես օգտագործում», եւ սպանվածը իբրեւ թե հայհոյանքներ է տվել իր հասցեին եւ կշռաքարով հարվածել իրեն, եւ օրեր անց ինքը վրեժ է լուծել նրանից։

Կասկածյալ Սերգեյ Վ․-ն տեղափոխվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի շուկայից իրենց մոտ էր տեղափոխվել 60-ամյա մի տղամարդու դի` «ձախ վերամրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշումով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 11.30-ին, նշված շուկայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել էր նրա պարանոցին` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչի հետեւանքով տղամարդը մահացել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ