News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը բացարձակապես առողջ է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ նախագահը բացարձակապես առողջ է՝ շատերից ավելի առողջ»,- ասել է Պեսկովը:

Պատասխանելով Պուտինի առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հնարավոր հրապարակման մասին հարցին` Պեսկովը նշել է, որ նման ձեւաչափերն օրենսդրորեն նախատեսված չեն: «Ես տեղյակ չեմ, որ նման ձեւաչափեր են պատրաստվում: Եվ մեր օրենսդրությունում նախագահի առողջական վիճակի մասին տվյալների ինչ-որ պարտադիր հրապարակման վերաբերյալ դրույթներ չկան»,- նշել է Պեսկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ